Պենտագոնը կոչ է անում Ճապոնիային և Ավստրալիային պարզաբանել, թե ինչ դեր կստանձնեն, եթե ԱՄՆ-ը և Չինաստանը պատերազմ սկսեն Թայվանի պատճառով՝ հաղորդում է Financial Times-ը։ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունն այս հարցը բարձրացրել է երկու երկրների պաշտպանության նախարարների հետ վերջերս կայացած բանակցությունների ժամանակ։               
 

Տրանսպորտի ուղեվարձի թանկացումը չպետք է իրականություն դառնա

Տրանսպորտի ուղեվարձի թանկացումը չպետք է իրականություն դառնա
11.12.2024 | 11:02

Երևանի քաղաքային տրանսպորտի ուղեվարձի անօրինական թանկացման դեմ կազմակերպված ստորագրահավաքին մասնակցեցին մեծ թվով երևանցիներ՝ իրենց բողոքն ու անհամաձայնությունը հայտնելով ՔՊ-ի կողմից որևէ կերպ չարդարացված այդ որոշման դեմ։

Իշխանությունը հայտարարում է, թե կա մեծ քանակի ստվեր, և ուղևորների տված փողերը կորչում են, բայց դրա դեմ պայքարելու փոխարեն բարձրացվում է ուղեվարձը և ծանր վիճակի մեջ դնում ուղևորներին։

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունը արդեն մուտք է արել ստորագրահավաքի արդյունքները՝ օրենքով պահանջելով ուղեվարձի թանկացումը կանխող հարցի քննարկում ավագանիում։

Որպես ՀՀ քաղաքացի՝ ինքս պահանջում եմ քաղաքային տրանսպորտի գնին վերաբերող և թանկացումը կանխող հարցը քննարկել հնարավորինս շուտ՝ մինչև հունվարի 1-ը։ Ողջամտորեն դա կարող է տեղի ունենալ Երևանի ավագանու հերթական նիստի ժամանակ՝ դեկտեմբերի 24-ին:

Տրանսպորտի գնին վերաբերող «Մայր Հայաստանի» նախագծին իր ստորագրությամբ միացել է 17 հազար մարդ, ինչը պահանջվող նվազագույնից ավելի քան 2 անգամ շատ է։

Տրանսպորտի ուղեվարձի թանկացումը մինչև 300 դրամ ուղիղ հարված է բոլոր երևանցիների ու մայրաքաղաքի հյուրերի գրպանին, սոցիալական վիճակին, և այն չպետք է իրականություն դառնա։

Տրանսպորտի գնի թանկացումը հնարավոր է կանխել, եթե քաղաքացիներն ակտիվորեն աջակցեն այս նախաձեռնությանը։

Նաիրի Հոխիկյան

Դիտվել է՝ 4277

Մեկնաբանություններ